Հայ նկարիչների 400 աշխատանքներ կներկայացվեն Լիոնում

PanARMENIAN.Net - Հայ նկարիչների գրեթե 400 աշխատանքներ կներկայացվեն Լիոնի «Պալաս դը Բոնդիում»: Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում եւ Հայաստանում բնակվող 49 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը միտված է արտացոլելու մշակութային միջավայրի տարբերությունների եւ միաժամանակ նրանց բոլորին միավորող հայ արմատների արտացոլմանը:



Նկարիչների աշխատանքները կներկայացվեն Լիոնում` «Հայ նկարիչների ԱրտՇոու» 9-րդ ցուցահանդեսում, որը տեղի կունենա մայիսի 7-21-ը: Ցուցահանդեսը կազմակերպել է Լիոնի հայ մշակույթի զարգացման ասոցիացիան ու Լիոնի հայ կանանց ընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---