Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերը» ընկերական խաղում ուժերն է չափել «Պերգոլետեսե» թիմի հետ և 10 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Իտալիայի սուպեգավաթի գավաթակիր Միլանի «Ինտերը» 10։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Պերգոլետեսե» ակումբի հետ ընկերական խաղում։ Գոլերից մեկի հեղինակ է դարձել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Գոլերից 4-ի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Պերգոլետեսեն» հանդես է գալիս Իտալիայի C սերիայում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---