Հայաստանի Պրեմիեր լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

Հայաստանի Պրեմիեր լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։

Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը և ձեռք են բերել համաձայնություն համագործակցել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր լիգա» անվանումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով իրադարձությանը, նշել է․ «Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը։ Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ հույս ունեն, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև համագործակցությունը կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը։

«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնություն էլ հաջող ընթացք կունենա, և մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - նշել է Մհեր Աբրահամյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---