Տոնոյան․ Շուշիի հետ կապված շահարկումներն անընդունելի են՝ Միքայել Արզումանյանը պետք է խոսի

Տոնոյան․ Շուշիի հետ կապված շահարկումներն անընդունելի են՝ Միքայել Արզումանյանը պետք է խոսի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ անընդունելի է համարում Շուշիի անկման հետ կապված շահարկումները։

Նա առաջարկել է, որ հանձնաժողով հրավիրեն երկրորդ պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին, որը կալանքի տակ է։

«Անհրաժեշտություն կա նրան լսելու։ Կարելի է միջնորդել դատարանին։ Այն շահարկումները, որ հիմա կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»,-նշել է Տոնոյանը։

Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020-ի հոկտեմբերի 27-ին։

44-օրյա պատերազմում Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը՝ Քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---