Իր օդանավով Գյումրի կժամանի Էդուարդո Էռնեկյանը․ Նա կմասնակցի Համահայկական խաղերի բացմանը

Իր օդանավով Գյումրի կժամանի Էդուարդո Էռնեկյանը․ Նա կմասնակցի Համահայկական խաղերի բացմանը

PanARMENIAN.Net - Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով սեփական օդանավով Գյումրի կժամանի արգենտինահայ բարերար, ազգային հերոս, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը։ Այդ մասին ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, տեղեկացնում է Aravot.am-ը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե օգոստոսի 5-ին՝ համահայկական ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, ովքե՞ր կան նշանավոր, պատվավոր հյուրերի ցանկում։

«Մեր ունեցած նախնական տեղեկություններով, պարոն Էռնեկյանը ժամանելու է Գյումրի․ մասնակցելու է Համահայկական խաղերի բացման արարողությանը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նրա օդանավը վայրէջք կկատարի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ Նա կմնա Գյումրիում, ցանկություն ունի մեր քաղաքում գիշերելու։ Պատասխանելով ձեր հարցին, թե ովքե՞ր կան պատվավոր հյուրերի ցանկում, ասեմ՝ մեզ համար բոլորն էլ պատվավոր են, պարոն Էռնեկյանն ազգային հերոս է, ես հենց դրա համար առանձնահատուկ շեշտեցի նրա անունը»,-ասել է մարզպետը։

Գյումրիում մեծ աշխատանքներ են տարվում Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացումը բարձր մակարդակով անցկացնելու համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---