Համահայկական 8-րդ խաղերը՝ Team Telecom Armenia-ի հովանավորությամբ

Համահայկական 8-րդ խաղերը՝ Team Telecom Armenia-ի հովանավորությամբ

PanARMENIAN.Net - Աշխարհի 179 քաղաքից ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-19-ը կպայքարի լավագույնի կոչման համար. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Դրանց օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերն անցկացվելու են Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձևերի տարածումը և զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։

«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաև համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին ՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:

«Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը և հայապահպանությանը։ Ուզում եմ հատուկ կարևորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաև, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելել է նա։

Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---