«ԼԻՄ» քաղաքային գրասենյակներ. Աշխատանքային հրաշալի վայր` ՏՏ մասնագետների համար

«ԼԻՄ» քաղաքային գրասենյակներ. Աշխատանքային հրաշալի վայր` ՏՏ մասնագետների համար

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտը Հայաստանում զարգացող ուղղություններից է, ու նաև դրանով է երկիրը գրավիչ ռուսական ՏՏ ընկերությունների համար։

Երևանում կա մի «կղզյակ»՝ «ԼԻՄ», որի գրասենյակային տարածքների վարձակալության առաջարկը հատուկ ՏՏ ոլորտի մասնագետների համար է։ Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ՏՏ մասնագետները նախընտրում են առավել հարմար և ոչ դասական գրասենյակային տարածքներ։

«ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում աշխատանքի արդյունավետության համար բոլոր պայմանները հասցված են առավելագույնի: Առկա պայմանները՝ անվճար ավտոկայանատեղի, անվտանգության բարձր մակարդակ, բարձր անվտանգության սերվերային սենյակներ, նպաստում են աշխատանքի արդյունավետությանը։

Գրասենյակային տարածքները հասանելի են Երևանի տարբեր տարածքներից և գտնվում են բարձրադիր վայրում: Շենքը գտնվում է Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի փողոցների հատման խաչմերուկում և տրանսպորտային հասանելիության առումով որևէ դժվարություն չի ներկայացնում:

Լրացուցիչ ջանքեր են գործադրվել գրասենյակներն ապահով աշխատանքային վայր դարձնելու համար: Շենքը սեյսմակայուն է և ջերմակայուն:

Աշխատակիցները կարող են կազմակերպել իրենց աշխատանքը նաև այն տարածքներում, որտեղ հնարավոր է տեղադրել հարմարավետ, փափուկ կահույք, և որտեղ աշխատելը նույնպես տրամադրող է ու մոտիվացնող: Ստեղծագործ աշխատանքը կարելի է ընդմիջել ամենահամեղ ու տարատեսակ մենյուով հարուստ սրճարան-բուֆետում։

«ԼԻՄ» քաղաքային գրասենյակների համահիմնադիր Հմայակ Եզեկյանը վստահեցնում է, որ ստեղծել են բիզնեսի համար տարբերվող աշխատանքային տարածքներ:

«Փորձել ենք, իրավամբ, ստեղծել աննախադեպ ենթակառուցվածքներ: Հաշվի ենք առել յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր անկյուն օգտագործել ենք աշխատանքային պայմանների հարմարավետության համար, որպեսզի մեր վարձակալները ոգևորված աշխատեն։ Մեծ կարևորություն ենք տվել շենքի ամրաշինական աշխատանքներին, որպեսզի ապահովենք սեյսմակայունությունը: Ուսումնասիրել ենք ժամանակակից միջազգային չափորոշիչները, բարելավել ենք առկա ծառայություններն ու հարմարավետությունը, և ոլորտի լավագույն փորձը տեղայնացրել մեզ մոտ»,-նշել է նա:

210-600 քմ մակերես ունեցող գրասենյակներում կարող են տեղակայվել բազմաթիվ աշխատակիցներ ունեցող ընկերությունները։ 1 քմ համար վճարելով սկսած 8000 դրամից (կախված գրասենյակի մակերեսից, առանց ԱԱՀ)՝ ընկերությունը կկարողանա օգտվել բիզնեսի զարգացման համար մանրակրկտորեն նախատեսված բոլոր ենթակառուցվածքներից՝ անվճար ավտոկայանատեղիից, գրասենյակային վերելակների մուտքի անհատական համակարգից, ինչպես նաև մուտքի ու ելքի ժամերի մոնիտորինգից, բարձր անվտանգության սերվերային սենյակներից, ձայնային համակարգի լուծումներից (մեծ և փոքր կոնֆերանսների սենյակների և երեկույթների համար) և այլն։

Գրասենյակների տարածքում նախատեսված է նաև ապաստարան իր բոլոր հարմարություններով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---