Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր

Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր

PanARMENIAN.Net - Ավարտվել է «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնությունը, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։

Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար պայքարել է 13 երկրի մոտ 290 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր։

«Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած բաց առաջնության մրցաշար Ա. մասնակցության իրավունք էր ստացել 2100 և ավելի ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստ:

Մրցաշար Բ. մասնակցության իրավունք էր ստացել 2200 և ցածր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստ: Բլից մրցաշար. մասնակցության իրավունք ունեին ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները։

«Երևան Օփեն 2023–ն» անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ մրցել են առաջատարները՝ 6․5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Հայ մարզիկը հաղթել է այս մրցավեճում և 7․5 միավորով նվաճել չեմպիոնի կոչումը:

Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել հայկական սպորտի, մասնավորապես, շախմատի լավագույն ավանդույթների պահպանմանը, խթանել Հայաստանի՝ համաշխարհային քարտեզում որպես շախմատային երկիր իր դիրքերի ամրապնդմանը և հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---