Զոհերի թիվը Բաքվի ինստիտուտներից մեկում աճել է

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում հնչած կրակոցների արդյունքում զոհվել է 13 մարդ, 11-ը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:



Կրակել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 25 տարեկան մի երիտասարդ:



Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի 2-րդ մասնաշենքում: Կրակ բացած երիտասարդը վերջում ինքնասպան է եղել: Պատահարի վայրում էին գտնվում երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, «Գարթալ» հատուկ նշանակության ջոկատը: Ինստիտուտի շենքը շարունակվում է շրջապատված մնալ, հաղորդել է «Նովոստի-Ազերբայջանը»:



Ավելի վաղ հաղորդվել էր 7 սպանվածի եւ 8 վիրավորի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---