Պետրակովը՝ Լատվիայի հետ խաղի մասին. Իմ մարզչական պարտությունն է

Պետրակովը՝ Լատվիայի հետ խաղի մասին. Իմ մարզչական պարտությունն է

PanARMENIAN.Net - Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում կրած 2:0 հաշվով պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ դա իր մարզչական պարտությունն էր, հայտնում է Armsport-ը։

Նա նշել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։

«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել նրանց, բայց չստացվեց։ Լատվիան հավաքված էր խաղում, կռիվ էր տալիս։ Սա ամբողջովին իմ պարտությունն էր»,-ասել է Պետրակովը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---