Ինեկոբանկը ԴիջիԹեք 2023-ին բացահայտելու է իրական թվայինը

Ինեկոբանկը ԴիջիԹեք 2023-ին բացահայտելու է իրական թվայինը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-15-ը Մերիդիան էքսպո կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու տեսլականը մեկտեղող ԴիջիԹեք 2023 էքսպոյին Ինեկոբանկը ներկայանում է թվային բանկինգի իր ամենահարմարավետ և մեծ պահանջարկ վայելող InecoMobile հավելվածով, որի նոր ու ընդլայնված հնարավորությունները նախատեսված են նորարարությունը, հարմարավետությունն ու ժամանակն արժևորող հաճախորդների համար:

«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակաբար ստեղծում ենք այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը: Անընդհատ կատարելագործվող մեր InecoMobile-ը և թվային վարկավորման նոր հարթակը դրա վառ օրինակներն են: Եվ մենք չէինք կարող անմասն մնալ տարվա այս կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունից և բաց թողնել մեր հաճախորդների հետ նոր լուծումներով կիսվելու այս առիթը»,- նշել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Բանկի կողմից բոլորովին վերջերս ներդրված գրանցման և հաշվի բացման ամբողջովին առցանց գործընթացի շնորհիվ արդեն հնարավոր է մի քանի պարզ քայլի միջոցով հաշված րոպեների ընթացքում դառնալ Ինեկոբանկի հաճախորդ և օգտվել InecoMobile-ի բազմաթիվ հնարավորություններից պատվիրել ու ստանալ քարտեր առանց բանկ այցելելու, րոպեների ընթացքում ակտիվացնել թվային քարտեր անմիջապես հավելվածում, ստանալ սպառողական վարկեր ու վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերը և շատ ավելին:

ԴիջիԹեք 2023-ին Ինեկոբանկը ներկայացնում է նաև այս տարի գործարկված` թվային վարկավորման sprint համակարգը: Այն աննախադեպ լուծում է շուկայում և հասանելի է ինչպես InecoMobile հավելվածում, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար։ Այս համակարգի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել միաժամանակ մի քանի վարկատեսակների գծով իրենց վարկային սահմանաչափերը, անցնել առցանց նույնականացում և ստանալ վարկային միջոցներն իրենց հարմար եղանակներով։

Ինեկոբանկի թվային պրոդուկտների ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանն էլ կարծում է, որ InecoMobile-ը շարունակում է մնալ թվային բանկինգի ամենասիրելի հավելվածը հատկապես թվային լուծումներ փնտրող և կիրառող, հարմարավետությունն ու արագությունը նախընտրող ժամանակակից մարդու համար:

«Մենք առաջինն ենք բանկերից, որ սկսել ենք բացառիկ համագործակցություն Payoneer միջազգային վճարային համակարգի հետ, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են կառավարել իրենց Payoneer հաշիվներն անմիջապես InecoMobile-ից և ստանալ կատարած աշխատանքի դիմաց միջազգային փոխանցումներն իրենց Ինեկոբանկի հաշվին վայրկյանների ընթացքում: Վստահ ենք, որ այս նորությունը կուրախացնի հատկապես հայաստանյան ֆրիլանսեր համայնքին»,- ասել է Բաղդագուլյանը։

Նա հավելել է․«ԴիջիԹեքում ենք, որպեսզի միասին բացահայտենք իրական թվայինը, այցելուներին ներկայացնենք մոբայլ բանկինգի նոր սերնդի մեր պրոդուկտները, շփվենք մեր հաճախորդների հետ, գնահատենք նրանց կարիքներն ու ակնկալիքներընորարարությունների հետագա ուղին համատեղ անցնելու համար»:

ԴիջիԹեք էքսպոյի ամբողջ ընթացքում Ինեկոբանկի կանաչ անկյունում հաճելի անակնկալների պակաս չի լինելու: Իսկ բոլոր նորարարար ու ստեղծագործ այցելուներն իրենց հետաքրքիր առաջարկներով կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ InecoMobile-ն է՛լ ավելի կատարելագործելուն ուղղված մրցույթին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---