Պետրակով. Կարծում եմ՝ տղաները հասկանում են այս խաղի կարևորությունը

Պետրակով. Կարծում եմ՝ տղաները հասկանում են այս խաղի կարևորությունը

PanARMENIAN.Net - Մակեդոնական Ստրումիցա քաղաքում հոկտեմբերի 17–ի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի ասուլիսում նշել է, որ, իր կարծիքով, տղաները հասկանում են այս խաղի կարևորությունը։

«Կարծում եմ՝ տղաներիս համար ճիշտ բառեր եմ գտել, որ վաղը նվիրվածություն դրսևորեն ու կռիվ տան դաշտում նոյեմբերի 18-ին կայանալիք կարևոր խաղից առաջ։ Հետաքրքիր խաղ է սպասվում։ Կարծում եմ՝ նրանք հասկանում են այս խաղի կարևորությունը»,–ասել է նա, գրում է Armsport-ը։

Նա նշել է, որ մրցակցի շատ խաղեր է դիտել։

«Լավ թիմ ունեք։ Հիանալի հարձակման գիծ ունեք։ Տղաները շատ լավ թիմերում են խաղում։ Վտանգ կարելի է սպասել յուրաքանչյուր խաղացողից։ Կարծում եմ՝ Մակեդոնիայի հավաքականը ուժեղ թիմ ունի և անընդհատ առաջընթաց է գրանցում»,- ասել է Պետրակովը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 17–ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---