Կարեն Վրթանեսյան. Հայաստանը գործ ունի երկու ագրեսիվ հիվանդի` Անկարայի եւ Բաքվի հետ 1 մայիսի 2009 - 00:17 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային եւ տեղական կազմակերպություններին հարկ է ոչ թե հայ երիտասարդությանը մոլորության մեջ գցել, այլ զբաղվել թուրքական եւ ադրբեջանական հասարակության դենացիֆիկացմամբ», - այդպիսի տեսակետ հայտնել է ,Armenianhouse.orgե էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը այսօր «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «ճանապարհային քարտեզի» քննարկման ժամանակ:Իր ելույթում նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը համեմատել է Գերմանիայի եւ Իսրայելի փորձի հետ: Վրթանեսյանի խոսքերով, չի կարելի զուգահեռներ անցկացնելԳերմանիայի կողմից հրեա ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների միջեւ: «Տեղեկատվական դաշտում բոլորը միաձայն խոսում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական մերձեցման անխուսափելության մասին: Բայց ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան ինքը պատրաստ է այդ հարաբերություններին: Հրեաների ցեղասպանությունը ճանաչաց պարտված Գերմանիայի դեպքում չի կարելի զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջեւ», - հայտարարել է Վրթանեսյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Գերմանիայում եւ Ավստրիայում դենացիֆիկացման ծրագիր էր անցկացվել, որի ընթացքում Գերմանիայի եւ Ավստրիայի հասարակությունների կյանքի բոլոր ոլորտները ենթարկվել էին նացիստական գաղափարախոսության ազդեցությունից ձերբազատման: «Սակայն, տեսնենք թե ինչ է կատարվում այսօր Թուրքիայում` Թալիաթը, Էնվերը, Աթաթյուրքն ազգային հերոսներ են: Պետպատվերով նկարահանվում են հայ ժողովրդի նկատմամբ ատելությունն ամրապնդող հակահայկական վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր», - նշել է նա: Վրթանեսյանի խոսքերով, 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդը», սակայն նույնիսկ մեկ դար անց, հիվանդը ոչ մի ցանկություն չունի բուժվելու: «Թուրքական գրիպով վարակվել է նաեւ Ադրբեջանը: Այսօր մենք գործ ունենք ոչ թե մեկ, այլ երկու ագրեսիվ «հիվանդի» հետ, - միանգամայն լրջորեն հայտարարել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել |