Այսուհետ «խոզագրիպը» կկոչվի «գրիպ A (H1N1)» 1 մայիսի 2009 - 00:56 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մի շարք երկրների կառավարությունների եւ մսամթերքի ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ որոշել է այլեւս չօգտագործել «խոզագրիպ» եզրույթը գրիպի այս տարատեսակի համար` փոխարինելով այն հարուցիչի տեխնիկական անվանումով` «գրիպ A (H1N1)», ասվում է կազմակերպության կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:Նախկինում մսի եւ մսամթերքի արտադրողներն, ինչպես նաեւ որոշ երկրներ եւ ԵՄ ներկայացուցիչներ կոչ են արել փոխել հիվանդության անվանումը, քանի որ, իրենց կարծիքով, այն մոլորեցնում է մարդկանց: Մարդիկ, վախենալով վարակից, հրաժարվում են խոզի մսից, թեեւ, ինչպես հավաստիացնում են մասնագետները, մսի օգտագործումն ոչ մի վտանգ չի ներկայացնում առողջության համար: Արդյունքում, կարծում են փորձագետները, խողաբուծական ոլորտը կարող է մեծ ֆինանսական կորուստներ կրել: Հինգշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է խոզագրիպով հիվանդանալու 236 դեպք: Ըստ կազմակերպության, հիվանդներն ամենից շատ են Մեքսիկայում` 97: Ընդամենը գրանցվել է ութ մահացու դեպք, յոթը` Մեքսիկայում, մեկը` ԱՄՆ-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |