Փորձագետ․ Apple-ից նոր ծանուցումներ են ստացվել Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ

Փորձագետ․ Apple-ից նոր ծանուցումներ են ստացվել Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

«Apple-ը նամակների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Pegasus-ով հեռախոսները վարակելու մասին: Եթե նամակ եք ստացել state-sponsored attackers–ի մասին, խնդրում ենք կապվել ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ»,–ասվում է գրառման մեջ։

2023–ի մայիսին Amnesty International-ը հայտարարել էր, որ ՀՀ առնվազն 13 հասարակական գործիչ հայտնվել է Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Կազմակերպությունը հրապարակել էր նրանց անունները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---