Խաղաքարտի վրա դրված են ազգային շահերը, - գտնում է հայ կոմունիստների առաջնորդը 1 մայիսի 2009 - 00:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ «ճանապարհային քարտեզը» ԱՄՆ նախագահին թույլ է տվել չարտասանելու «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Ողջ այդ գործընթացը վերահսկվում է Անկարայի կողմից, եւ հենց սկզբից պարզ էր, որ թուրքական դիվանագիտությունը թույլ չի տա իրադարձությունների այդպիսի ելք», - հայտարարել է Թովմասյանը: Նրա խոսքերով, եթե «ճանապարհային քարտեզը» լիներ սովորական փաստաթուղթ, ապա այն կարելի կլիներ ստորագրել ոչ թե ապրիլի 23-ին, այլ այն բանից հետո, երբ ողջ աշխարհի հայերը հարգեին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե նա անձամբ ինչպես է վերաբերում հայ-թուրքական մերձեցմանը, Ռուբեն Թովմասյանը պատասխանել է . «Ես ինքս կարսեցի փախստականի որդի եմ: Ցեղասպանության բոլոր էպիզոդներն ինձ են անցել մայրական կաթի միջոցով, եւ ես դեմ եմ Թուրքիայի հետ որեւէ հարաբերության հաստատմանը: Խաղաքարտի վրա դրված են Հայաստանի ազգային շահերը, մենք իրավունք չունենք որեւէ բան ստորագրելու», - հայտարարել է նա: Պատասխանալով մայիսի 1-ի տոնակատարության մասին հարցին` Ռուբեն Թովմասյանն ասել է, որ չնայած քաղաքապետարանի արգելմանը, Հայաստանի Կոմկուսը մտադիր է մայիսի 1-ին երթ կազմակերպել Արամ Խաչատուրյանի հուշարձանից դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |