Թուրք և ադրբեջանցի սամբիստները չեն մասնակցի Երևանում կայանալիք ԱԱ–ին

Թուրք և ադրբեջանցի սամբիստները չեն մասնակցի Երևանում կայանալիք ԱԱ–ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի Հայաստանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 10-12-ը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Միքայել Հայրապետյանն ասել է, որ հայտ է ներկայացրել ավելի քան 70 երկիր։

Մրցումները կանցնեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ակնկալվում է ավելի քան 500 մարզիկի և 2500 հյուրի մասնակցություն

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---