Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալ՝ «այն ընկալմամբ, որ երկրի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկում բարեփոխումների ուղղությամբ», գրում է BBC-ն։

Ուկրաինայի և Մոլդովայի մասով եվրոպացի պաշտոնյաները խորհուրդ են տվել այդ երկրների ԵՄ–ին անդամակացության ձևակերպման շուրջ բանակցություններ սկսել։

Երեք երկրի հարցը վերջնական լուծում կստանա դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

2022 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ ստացան Ուկրաինան և Մոլդովան, իսկ Վրաստանը՝ ոչ, քանի որ մի շարք պայմաններ չէր կատարել։ Ըստ Բորելի՝ Վրաստանը 12 հանձնարարականից միայն 3–ն էր կատարել։ Ըստ ԵՄ առաջադրած պայմանների, Վրաստանը պետք է հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի քաղաքական բևեռացման դեմ, ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացումը 2024 թվականին։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---