Սպերցյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Սպերցյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել՝ ըստ փորձագետների։

Իտալական Tuttosport–ը գրել է, որ Սպերցյանով է հետաքրքվում Թուրինի «Յուվենտուսը»։

Ըստ աղբյուրի, «Յուվենտուսի» սկաուտները ուշադիր հետևում են Սպերցյանի խաղին։ Նշվում է, որ տեղափոխումը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, գրում է Rusfootball-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կրասնոդարը» պատրաստ է համաձայնվել Սպերցյանի տեղափոխմանը 15 մլն եվրոյի դիմաց։

Ընթացիկ խաղաշրջանում Սպերցյանn ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026–ի հունիսը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---