Գոռ Սահակյանը` երիտասարդական ԱԱ չեմպիոն

Գոռ Սահակյանը` երիտասարդական ԱԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը երկրորդ ոսկին է նվաճել Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում։

Եվրոպայի գործող չեմպիոն և մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և նվաճել ոսկե փոքր մեդալ: Հրում վարժությունում 165 կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճել է արծաթե փոքր մեդալ: Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա հաղթող է դարձել երկամարտում 188 կգ արդյունքով (81+107 կգ)։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---