Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է Խորվաթիային

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է Խորվաթիային

PanARMENIAN.Net - Եվրո 2024-ի ընտրական փուլի D խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով զիջել է Խորվաթիայի ընտրանուն։ Թիմերի առաջին հանդիպումը Երևանում ևս ավարտվել էր խորվաթների նվազագույն հաշվով հաղթանակով։

Խմբի առաջատար Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս ոչ ոքի՝ 1։1 է խաղացել Ուելսի հետ և մնացել առաջին հորիզոնականում, գրում է Factor.am-ը։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ է դուրս եկել նաև Խորվաթիայի հավաքականը, որը 16 միավորով խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ուելսը 12 միավորով երրորդ տեղում է, Հայաստանը 8 միավորով՝ չորրորդ։ Լատվիայի հավաքականն ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---