Օզբիլիսը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար

Օզբիլիսը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա նաև ասել է, որ որոշել է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հայտնում է Արմենպրեսը։

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,-ասել է Օզբիլիսը:

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի մի շարք ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքով են դիմել Օզբիլիսին` հաջողություն մաղթելով հետագայում:

«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին ցանկանում եմ հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-ասել է Օզբիլիսը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքսի» կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել 41 խաղի` դարձել 6 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---