Amazon Web Services–ը մտադիր է համատեղ աշխատանքներ իրականացնել ՀՀ հետ

Amazon Web Services–ը մտադիր է համատեղ աշխատանքներ իրականացնել ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon Web Services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է Amazon Web Services ընկերության հետ գործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon Web Services-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---