Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Օզբիլիսին

Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Օզբիլիսին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին: Այդ մասին նա խոսել է ֆեյսբուքյան եթերում։

Արոնյանը նշել է, որ շախմատից հետո ֆուտբոլն իր սիրած սպորտաձևն է։

«Մենք այս պահին հնարավորություն ունենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և խաղացել է շատ ուժեղ թիմերում։ Նա իրեն դրսևորել է որպես մեծագույն և պրոֆեսիոնալ մարզիկ: Հուսով եմ, որ Արաս Օզբիլիզին կկարողանանք աջակցեն իր այս ճանապարհին՝ սպորտը զարգացնելու գործում»,-ասել է Արոնյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին: Թեկնածուները երկուսն են` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---