Տարածաշրջանը կանգնած է կովկասյան Դեյթոնի շեմի՞ն

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Վաշինգտոն վկայում է այն մասին, որ ամերիկյան դիվանագիտությունը, հավատարիմ մնալով իր պայմանավորվածություններին Թուրքիայի հետ, չի ընդգրկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում ղարաբաղյան հարցը եւ ինքն է գնում հակամարտության կարգավորման կտրուկ ակտիվացման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Քաղաքական եւ միջազգային խնդիրների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով, այժմ մեծ ճնշում է գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ եւ այն դեռ կավելանա: «Հարցը նրանում է, որ տարածաշրջանը քաղաքականապես մեկուսացված է, ոյն «գոյություն չունի», ինչը ձեռնատու չէ ԱՄՆ-ի համար: Եվ տարածաշրջանի «վերադարձն» աշխարհաքաղաքականություն Վաշինգտոնի գլխավոր խնդիրն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ իս, նրա խնդիրները զուտ բարոյական են, գլխավորը Մոսկվայի համար Օբամայի հետ «վերաբեռնավորման» շրջանակներում իր հեղինակությունը տարածաշրջանում պահպանելն է: ԱՄՆ վարչակազմի քայլերի տրամաբանությունը շատ նման է այն գործընթացներին, որոնք 90-ականներին կատարվում էին Բալկաններում: Այնպես որ, միանգամայն հավանական է, որ մենք կանգնած ենք կովկասյան Դեյթոնի շեմին»,-ընդգծել է Մեհրաբյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---