ԱԽ քարտուղարն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը քննարկել են ՀՀ-ին աջակցությունը

ԱԽ քարտուղարն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը քննարկել են ՀՀ-ին աջակցությունը

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 9-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը, որի հետ քննարկել է ՀՀ-ին աջակցության հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գրիգորյանը։

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Նշել եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակցիս հետ անդրադարձ ենք կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին», - ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 15–ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստում կողմերը քննարկել են «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---