Հանրային խորհրդի հանձնաժողովը վիճելի ընտրությունների վերաբերյալ դեռ որոշումներ չի ընդունել 5 մայիսի 2009 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին տեղի կունենա Հանրային խորհրդի հանձնաժողովի` «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով նիստը, որի ընթացքում տեղի կունենան հանձանաժողովի նախագահի ընտրությունները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում այդ հանձնաժողովի համակարգող Կարեն Բեկարյանը հայտարարեց, որ ինքը չի կարող հայտնել քննարկումների բովանդակության մասին, բայց հանձնաժողովի նիստը նախատեսված է մայիսի 7-ին, որի ընթացքում շարունակվելու է հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը: Նա նաեւ ավելացրեց, որ որոշումը` արդյոք կկայանա քվեարկության երկրորդ փուլը, թե տեղի կունենան կրկնակի ընտրություններ, կհրապարակվի անմիջականորեն հանձնաժողովի նիստի ընթացքում մայիսի 7-ին:Ապրիլի 22-ին կայացել էր Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստը «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով: Նիստին հանձնաժողովի 192 գրանցված մասնակիցներից ներկա էին 156-ը: Օրակարգում հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցն էր, որը կանոնակարգի համաձայն, ինքնըստինքյան դառնում էր Հանրային խորհրդի հաջորդ 12 անդամներից մեկը: Ձայների հաշվարկից հետո առաջին տեղում էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Գագիկ Մինասյանը, որը հավաքել էր 71 ձայն, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայներով, երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ձայների հաշվման ընթացքում պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր է, ինչի արդյունքում Գագիկ Մինասյանի եւ Ռուբեն Սաֆրաստյանի կողմնակիցների միջեւ միջադեպ տեղի ունեցավ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |