Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել

Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել

PanARMENIAN.Net - «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը որոշում է կայացրել հրաժարվել «Հանրային ձայն» կուսակցությունից և նոր կուսակցություն բացել՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անունով, որով էլ կմասնակցի հետագայում ընտրություններին: Ղուկասյանն այդ մասին հայտարարել է իր հրավիրած համաժողովի ժամանակ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հանրային ձայն»-ի կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է համարել՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։

Նա նշել է, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։

«Ես որոշեցի իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն առանց այդ աղբի՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոթյունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասել է Ղուկասյանը։

«Հանրային ձայն» կուսակցության ներսում կոնֆիլկտ էր առաջացել դեռևս հունվարի 10-ին, երբ քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջը հայտարարություն էչ տարածել՝ նշելով, որ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։ Վարդան Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ «Հանրային ձայն» կուսակցությունը ինքն է ստեղծել, և այդ կուսակցությունը առանց իրեն չի կարող լինել և հունվարի 19-ին համագումար հրավիրել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---