ՀՀ-ն նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում և Ղրղզստանում

ՀՀ-ն նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում և Ղրղզստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում ու Ղրղզստանում։ Պաշտպանության նախարարության մշակած նախագծերը կներկայացվեն կառավարության հունվարի 25–ի նիստում։

Ըստ հիմնավորման, Չեխիայում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա գործակցության մեծ ներուժով և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին շրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

«Նախատեվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ»,- նշված է հիմնավորման մեջ։

Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով փոխադարձ պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ:

Նշվում է նաև, որ Հայաստանը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժևորում է նաև Չեխիայի գործուն դերակատարությունը որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:

Ղրղզստանում ռազմական կցորդի նշանակման հիմնավորման մեջ նշվում է, որ ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղրզական հարաբերությունների բարձր մակարդակ:

Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---