ՀՀ-ն Եվրոպոլի հետ գործակցության նոր համաձայնագիր կստորագրի

ՀՀ-ն Եվրոպոլի հետ գործակցության նոր համաձայնագիր կստորագրի

PanARMENIAN.Net - Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

2021թ. Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակներն էին պայքարել միջազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։

Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։

Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---