Միրզոյան. Պատրաստ ենք նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները

Միրզոյան. Պատրաստ ենք նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու համար և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ նշելով, որ այսօր արդեն հպարտությամբ կարելի է արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---