Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել: Նա հայտնել է, որ ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը գլխավորելու առաջարկություն, հայտնում է «Ազատությունը»։

Այսօր ավելի վաղ իշխող շրջանակների հետ առնչություն ունեցող «Իմեդի» հեռուստակայանը հայտնել էր, որ փետրվարի 1-ին կայանալիք «Վրացական երազանքի» համագումարում Ղարիբաշվիլին կընտրվի կուսակցության ղեկավար, իսկ այդ պաշտոնը հիմա զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի վարչապետ:

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---