Կոստանյան․ Բաքուն պիտի պատասխանի՝ հետաքրքվա՞ծ են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ

Կոստանյան․ Բաքուն պիտի պատասխանի՝ հետաքրքվա՞ծ են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ դրանք կասկած են առաջացնում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրվա՞ծ է արդյոք հարաբերությունների կարգավորմամբ և խաղաղության հաստատմամբ։

«Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի, թե իրենք հետաքրքվա՞ծ են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ, որովհետև հայտարարությունները, որոնք հնչվում են Բաքվից, բավականին իրարամերժ են»,- ասել է Կոստանյանը։

Կոստանյանն այդ ճանապարհին կարևորել է վստահության ամրապնդման միջոցառումները։

«Այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք մեր տնային աշխատանքը․ նոր քարտեզներ են կազմվել, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ մյուս բոլոր հումանիտար խնդիրները, որոնք ադրբեջանական դաշտում են, նույնպես պիտի լուծում ստանան։

Այն, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում է 23 գերի մնալ, մյուս փաստերը, հռետորաբանությունը, բացասական են ընկալվում մեր կողմից և այս գործողությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների»,–ասել է նա։

Որպես ևս մեկ խնդիր, որ վերջին 2 տարում երկու երկրներն էլ բարձրացնում են, Կոստանյանը նշել է անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրը՝ հավելելով, որ ՀՀ–ում որոշակի աշխատանք կատարվում է այդ ուղղությամբ՝ հասկանալու համար թե ինչ տեղեկատվություն կա, որ կարելի է հավաքել։

ԱԳ փոխնախարարը նշել է, որ անկախ բոլոր բարդություններից, ՀՀ կառավարությունը շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---