Ադրբեջանը ցանկանում է կրկնել 2008 թվականի օգոստոսի սցենարը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի նոր գաղութային ագրեսիայի ցուցադրական նախապատրաստումն ըստ էության կրկնում է անցյալ տարի Հարավային Օսեթիայում պատերազմի սանձազերծման սցենարը: Այդ մասին գրում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը «Հանրաքվեն որպես կայունության եւ անվտանգության ռազմավարական բանալի Հարավային Կովկասում» հոդվածում:



Ըստ Քոթանջյանի, տարածաշրջանային անվտանգության տեսակետից ստեղծված միտումների առկայությամբ առավել պրագմատիկ է թվում սկզբնական փուլում ԼՂՀ-ում երկրորդ անգամ հանրաքվեի անցկացման մասին առաջարկն է` հայ եւ ադրբեջանական համայնքների բնակության այժմյան վայրերում, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ ու ուժային երաշխավորմամբ, այլ ոչ թե փախստականների ու տարածքների պայթյունավտանգ վերադարձից հետո: «Ընդ որում հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունները, հարկավոր է հաշվի առնել նաեւ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի առաքելությունների աշխատանքի փորձը Կոսովոյում: Ղարաբաղյան հակամարտության գլխավոր առանձնահատկությունը ԼՂՀ ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանությունների 18-ամյա անըդմեջ գործունեությունն է, որոնք արդյունավետ կերպով կատարում են իրենց պարտավորություններն ի շահ ազգային եւ միջազգային անվտանգության, Սահմանադրությամբ ու ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, ինչպես նաեւ պահպանում են հրադադարի ռեժիմը հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի բացակայության պայմաններում: Այս պայմաններում ղարաբաղյան կողմի մասնակցությունը, վերադարձը բանակցային գործընթաց դառնում է քաղաքական-անվտանգային հրամայական»,-ասել է Քոթանջյանը:



Հոդվածում նշվում է, որ այս հակամարտությունները խաղաղ միջոցներով եւ միջազգային-իրավական նորմերի համաձայն կարագավորելու մոտեցումը, ազատ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության իրավունքների հիման վրա, կարող է այլընտրանք հանդիսանալ նոր պատերազմին նաեւ Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում: «Ըստ իս, զինված հակամարտությունների հանդեպ այս մոտեցման հետագա պրոֆեսիոնալ մշակումը կնպաստի համապատասխան ազգային ու միջազգային կենտրոնների խորհրդատվությանը` նոր պատերազմների բացառման եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրական անվտանգության ձեւավորման օգտին արդյունավետ որոշումների կայացման հարցում»,-գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը:--ԿԱ--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---