ՀՀ ԿԸՀ-ն ՀԱԿ ներկայացուցիչների հանդեպ իր գործողություններն օրինական է համարում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԿԸՀ նիստին քննարկվել եւ ընդունվել են որոշումներ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների 5 հայտարարությունների վերաբերյալ: 4 որոշումներ ընդունվել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի դիմումի վերաբերյալ:



Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն առնչվում էր ապրիլի 30-ին իրեն ձայնի իրավունքից զրկելուն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հեռացնելուն: Ի պատասխան ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտնեց, որ վերոհիշյալ նիստին Ռուբեն Թորոսյանը երկու անգամ միջամտել է ԿԸՀ ներկայացուցիչների քննարկման ընթացքին, եւ երկրորդ նախազգուշացումից հետո Թորոսյանին առաջարկել են լքել դահլիճը: Այդ հարցով զեկուցող, ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը որպես փաստարկ է բերել ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 5.1 կետը, որի հիման վրա ԿԸՀ նախագահի գործողությունները իրավական են համարվում:



Ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանն անհամաձայնություն հայտնեց ընդունվող որոշումների հետ եւ տեղից արձագանքելով միջամտում էր քննարկման գործընթացին: Նա պահանջում էր ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման ԿԸՀ գրաֆիկի մեջ ընդգրկել Հայաստանի ԸՕ 111 հոդվածը: Այդ հոդվածի համաձայն, Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին պետական աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող թեկնածուները պետք է ազատվեն իրենց պարտականությունների կատարումից ԿԸՀ-ում որպես թեկնածու գրանցվելու պահից մինչեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը: ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը հայտնել է, որ կարիք չկա հիմնվելու այդ հոդվածի վրա, նախ, որովհետեւ այն վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին, իսկ երկրորդը, որովհետեւ նույնանման բովանդակությամբ հոդված արդեն ներգրավված է ԿԸՀ գրաֆիկի մեջ (Հայաստանի ԸՕ 138 հոդ.): Ռուբեն Թորոսյանին 2-րդ նախազգուշացումը կատարելուց հետո ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը դահլիճից հեռացրել է նրան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---