Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Չեխիայի մայրաքաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:



Հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը Պրահայում ԱՄՆ դեսպանատանը: Հանդիպմանը բացի նախագահներից մասնակցել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասյեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---