2023–ին ԱԱԾ–ն կանխել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ

2023–ին ԱԱԾ–ն կանխել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը, անդրադարձել է նաև կիբերանվտանգությանը։

Նա նշել է, որ կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ, հայտնում է Аuroranews.am-ը։

ԱԱԾ կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգերին, նաև՝ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին։

Աբազյանը տեղեկացրել է նաև, որ մինչև 2023թ. ավարտը ԱԱԾ-ում ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի մոտ 20%-ը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը մոտ 57%-ով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---