Ucom-ը ցանցային վերազինում է սկսում մի շարք մարզերում

Ucom-ը ցանցային վերազինում է սկսում մի շարք մարզերում

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Ucom ընկերությունը մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես, փոխարինվելու է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։

Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է և ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի որակի բարելավմանը։

Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև մասնակիորեն Գեղարքունիքի, Լոռիի ու Արարատի մարզերում։ Մոնտաժային աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն ցերեկային ժամերին նույնպես հնարավոր է լինեն զանգերի կամ կապի խափանումներ։

Նշենք, որ հնարավոր խափանումները վերաբերելու են հիմնականում ուղիղ հեռախոսային (3G) կապին։

«Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին բաժանորդներին նույնպես կտեղեկացնենք նախօրոք»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---