Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Նա գրանցել է երկամարտի 463 կգ (210+253) արդյունք, ապա հաղթել նաև պոկում ու հրում վարժություններում՝ նվաճելով փոքր ոսկե մեդալներ, հայտնում է Aysor.am-ը։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

Վարազդատ Լալայանը նաև օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Ուղեգիր էին նվաճել նաև Անդրանիկ Կարապետյանն ու Գարիկ Կարապետյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---