Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնն ապրիլի կեսին հետ էր կանչվել՝ խորհրդակցությունների։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։

Այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

Վերջին շրջանում Ադրբեջանը մշտապես թիրախավորում է Ֆրանսիային Հայաստանին աջակցելու պատճառով։ Ադրբեջանը կալանավորել է Ֆրանսիայի քաղաքացու՝ մեղադրելով, նրան լրտեսության մեջ, ինչպես նաև ֆրանսիական դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել:

Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ–ն մտահգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ իրավիճակի վերաբերյալ և կոչ էր արել այդ երկրի իշխանություններին հարգել խոսքի ազատությունը։ Բաքվում դա որակեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

Ապրիլի 29–ին Կիրանցի վարչական ղեկավարն ու մի քանի գյուղացիներ կառավարության շենքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դուրս էին եկել վրդովված, նրանք չեն ցանկացան լրագրողների հարցերին պատասխանել։

Ապրիլի 29–ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---