ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՍՑՆՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

PanARMENIAN.Net - Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից Հայաստանին տարեկան հասցնում է 500 միլիոն դոլարի չափով վնաս: Այդ մասին ասվել է ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Իրմգարդ Շվեյցի հանդիպմանը: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ղեկավարվում է բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանման ձգտմամբ` հատկապես հարեւան երկրների հետ, ընդգծել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Կողմերը հաստատել են, որ տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական կապերի կարգավորումը եւ ներգրավումը միջազգային տնտեսական ծրագրերում կաջակցի հակամարտությունների վերացմանը Հարավային Կովկասում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---