Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են

Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մի քանի րոպե քննարկելուց հետո երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

Նիստն անցել է բողոքի ցույցի ֆոնին։ Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում պատգամավորներից հետ կանչել օրինագիծը, որը նրանք «ռուսական օրենք» են անվանում։ Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիրներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, հայտնում է Sputnik-georgia-ն։

Բերման է ենթարկվել 20 մարդ, այդ թվում 3 օտարերկրացի։

Խորհրդարանի ընդլայնված նիստը, որը վերջնական պետք է ընդունի օրինագիծը, նախատեսված է մայիսի 14–ին։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել էր ԱՄՆ այցից, քանի որ պայմանը այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր։

Մայիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը նրանց դեմ հատուկ միջոցներ է կիրառել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սատարել է ցուցարարներին, սակայն , կոչ է արել նրանց չհրահրել բախումներ ոստիկանության հետ:

Զուրաբիշվիլին բրիտանական Sky News-ի հարցազրույցում հայտարարել է, որ Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---