Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու

Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու

PanARMENIAN.Net - Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը։

Մայիսի 15–ին Ադրբեջանի հսկողության տակ անցած Խոջալուում (Իվանյան) տեղի է ունենալու հանդիսավոր արարողություն՝ նվիրված ռուս խաղաղապահների դուրսբերմանը «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանից», հայտնում է Haqqin.az-ը։

Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշները, ինչպես նաև դրանց մեծ պատկերները։

Ռուս խաղաղապահները տեղակայավել էին Լեռնային Ղարաբաղում 2020–ի 44–օրյա պատերազմից հետո ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9–ի հայտարարության 3–րդ կետով։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---