Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը![]() 17 մայիսի 2024 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Բրիտանական Reuters լրատվական գործակալության համաձայն՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի առևտրաշրջանառության դադարեցման մասին որոշում ընդունեց, Իսրայելը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոթրիչը հայտարարել է Թուրքիայի հեռ ազատ առևտրի մասին համաձայնագրի կասեցման և մնացած ներմուծվող ապրանքների համար 100 տոկոսի չափով մաքսազերծում իրականացնելու մասի, գրում է Ermenihaber-ը։ Նշվում է նաև, որ օրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը: Ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ դադարեցվել էր 54 տեսակի ապրանքային խմբում ներառված 1019 ապրանքի արտահանումն Իսրայել: Իրադարձությանը հաջորդել էր Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցման մասին որոշումը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |