Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունը Երասխում այցելել է ԵՄ առաքելության պարեկներին

Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունը Երասխում այցելել է ԵՄ առաքելության պարեկներին

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Երասխում այցելել է ԵՄ առաքելության պարեկներին։ Այդ մասին ասվում է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։

«Մեծ պատիվ էր ընդունել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորությամբ։ Նրանք միացել են Երասխի հատվածում իրականացվող պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի մեջլիսում դժկամությամբ են ընդունել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի՝ Երևանում արած հայտարարությունները՝ անվանելով դրանք «կանխակալ և անհեթեթ»։ Վիզլերը Բաքվից պահանջել է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Նա նաև հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանում և պատրաստ է հետագայում զարգացնել այս առաքելությունը երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակներում:

ՀՀ–ում ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, զինված չէ, սակայն, Ադրբեջանն ու Ռուսաստանը բացասական վերաբերմունք են հայտնում առաքելությքան վերաբերյալ՝ նշելով, թե այն վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---