Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մեկ մեդալ է նվաճել Գերմանիայում կայացած առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տարեկան), որը մայիսի 8-ին գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել էր Բեռլին, ավարտել է իր ելույթները միջազգային առաջնությանը: Հայ ձյուդոիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Դավիթ Ղազարյանը (մինչեւ 60կգ ք/կ), որը բրոնզե մեդալ է նվաճել: Գեւորգ Թորոսյանն (մինչեւ 60կգ ք/կ) ու Արման Սողոմոնյանն (մինչեւ 81կգ ք/կ) արժանացել են 5-րդ տեղերին, որոնք նույնպս մրցանակային են հանդիսանում:



Ներկա պահին հայ ձյուդոիստները ուսումնամարզական հավաք են անցկացնում, իսկ մայիսի 14-ին կմեկնեն Բելգիա, որտեղ Հերենտալս քաղաքում մայիսի 16-17 կմասնակցեն եւս մեկ միջազգային առաջնության:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---