Հայաստանը կարող է այնպես անել, որ նրան լրջորեն ընկալեն

PanARMENIAN.Net - «Երբ որ ժողովուրդը դադարի վախենալ իշխանություններից եւ ստեղծվի ժողովրդական կառավարություն, մենք հաջողության կհասնենք եւ աշխարհը կընկալի մեզ որպես մի պետություն, որն իր արժեքների համակարգն ունի»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը` հավելելով, որ նման քաղաքականությունը կստիպի աշխարհին լրջորեն ընկալել Հայաստանը: «Մենք խնդիրներ ունենք մեր երկրի ներսում, եւ քանի որ ի վիճակի չենք դրանք ինքնուրույն լուծել, դա առիթ է տալիս այլ երկրներին թելադրել մեզ, թե մենք ինչ պետք է անենք»,-նշել է Գայանե Մարտիրոսյանը:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին հարցին` Գայանե Մարտիրոսյանը հայտարարել է. «Պետք չէ վախենալ ընտրություններից, չկա ոչ մի ահաբեկություն, տեսախցիկները չեն հետեւելու, թե դուք ում եք ընտրում, բոլոր մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ»: «Եթե դուք տանը ինչ-որ խնդիր ունեք եւ չեք լուծում այն, այն չի կարող ինքն իրեն անցնել, մեր երկիրը մեր տունն է»,-հայտարարել է Մարտիրոսյանը` ընդգծելով, որ շատ բան է փոխվել եւ ժողովուրդն ու կառավարությունը հեռացել են միմյանցից: «Ինչպես կարող է աշխարհը մեզ լուրջ վերաբերվել, եթե մենք չենք կարողանում նույնիսկ ընտրություններ անցկացնել, լինի դա քաղաքապետի թե նախագահի ընտրություն»,-հայտարարել է Գայանե Մարտիրոսյանը: «Դա միայն թվում է, թե կառավարությունը աչք է փակում ժողովրդի վրա: Նրանք իրենց գործը լավ գիտեն եւ իրենց կամքն են պարտադրում ժողովրդին, այժմ դա է նրանց ձեռնատու: Հարգում են նրան, ով իշխանություն ունի»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---