Մեթյու Բրայզայի հայտարարության «անճշտությունները» բոլորովին պատահական չեն

PanARMENIAN.Net - «Ես չեմ կիսում այն միտքը, թե Մեթյու Բրայզայի արած հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ լեզվի չիմացության կամ էլ տարբեր նշանակությունների առկայություն հետեւանք են»,-մամլո ասուլիսում հայտարարել է անկախ փորձագետ Հարություն Մեսրոբյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տված հարցազրույցը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Բրայզայի հայտարարությունները շատ երկիմաստ են. մեկ համանախագահն ասում է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները կապված չեն, մեկ հայտարարում է, թե այդ երկու գործընթացներն ազդում են միմյանց վրա»,-նշել է նա:



«Սա սադրիչ արտահոսք է, որի նպատակն է շոշափել կողմերի արձագանքը»,-նշել է Հարությունյանը` խորհուրդ տալով ԶԼՄ-ներին «գերմանական ճշտապահությամբ հետեւել այն արտահայտություններին, որոնք արվում են Ղարաբաղի շուրջ բանակցություններում»: «Միջնորդներն որոշակի ուղերձ են հղում եւ եթե կողմերն այն հանգիստ են ընկալում, առանց բուռն արձագանքի, ապա այդ ուղերձը վերածվում է փաստաթղթի»,-հայտարարել է Հարությունյանը` ընդգծելով. «Հետաքրքիր փաստ, ապրիլի 24-ը թիվ մեկ խնդիրն է Երեւանի ու Անկարայի համար, իսկ 23-ին ստորագրվում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը: Մայիսի 9-ին`Հաղթանակի օրն է ու Շուշիի ազատագրման օրը, իսկ մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպե՞ս կարելի է բնութագրել 15 օրվա ընթացքում կատարված այս երկու համընկնումը»:



Վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում չի ասել, թե «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Նա հայտարարել է, որ «ասել է թե ըստ ՄԽ առաջարկների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականնեի հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է: Դա կլինի նոր, կարելի է ասել, քաղաքական կառուցվածք»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---