Ավագանու ընտրություններ. Հայաստանի ոստիկանությունը չի վախենում ՀԱԿ-ի հսկողությունից

PanARMENIAN.Net - «Ինձ կարող են հետեւել ե'ւ ընտրություններից առաջ, ե'ւ ընտրությունների ժամանակ, ե'ւ հետո»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մայիսի 31-ի ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը:



Նախօրեին «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանել է որոշ նրբություններ, որ վերաբերում են ընդդիմության գործողությունների ծրագրին մայիսի 31-ին: Համաձայն այդ ծրագրի ընտրություններից հետո ՀԱԿ-ի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ հսկելու համար ոստիկանների աշխատանքը: Սեֆիլյանը նշել է, որ ժողովուրդը հավանություն կտա ոստիկանների գործողություններին միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն իրենց պարտականություններն օրենքի շրջանակներում: «Առաջիկա ընտրություններում ընդդիմադիր առաջնորդներն ավելի վճռական են տրամադրված, քան 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասել է Ժ.Սեֆիլյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---