ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՓԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան, ինչպես եւ նախորդ երկու օրերի ընթացքում, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ շրջափակել են Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը` պահանջելով առանց քվեարկության օրակարգ մտցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի արարողակարգը սկսելու վերաբերյալ հարցը: Արդյունքում, խորհրդարանի աշխատանքը կրկին խափանվել է, եւ Ազգային ժողովի նախագահը հերթական անգամ փակել է նիստը: Խորհրդարանի շենքի մուտքի մոտ այսօր շարունակվել է դեռեւս երեկ չէ առաջի օրը սկսված բողոքի ակցիան ընդդեմ այն բանի, որ Ազգային ժողովի ղեկավարությունը հրաժարվում է օրակարգ մտցնել իմպիչմենտի մասին հարցը: Ակցիային մասնակցում են ընդամենը մոտ երեսուն հոգի: Խորհրդարանի մուտքերը Բաղրամյանի պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի կողմից շրջափակված են ոստիկանության կողմից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---